HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն օգնել են երեխային` մասնատել են մսաղացի կաղապարը և ազատել նրա ձեռքը

Օգոստոսի 15-ին` ժամը 13.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի  Նոր-Նորք վարչա­կան շրջանի 8-րդ զանգվածի 2 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի` 2001 թ. ծնված Իննա Շիրինյանի մատերը մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ, անհրաժեշտ է բուժօգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

«1-03» ծառայության աշխատակիցները, փրկարարների ուղեկցությամբ, երեխային տեղա­փոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հի­վան­դա­նոցի միկրովիրաբուժության բաժանմունք:

Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը և ազատել տուժածի ձեռքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter