HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը։ 

«Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել առաջարկվող կարգավորումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և դրանց կառավարման եղանակների վերաբերյալ:

Դիրքորոշումների վերջնականացման գործընթացում կարևորելով մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների մտահոգությունների պատշաճ հասցեագրումը՝ փոխվարչապետի կողմից տրվել են հետագա քննարկումների իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter