
HUAWEI Pura 80 սերիա․ պրոֆեսիոնալ տեսախցիկ՝ ընդլայնված հնարավորություններով
Վճարովի բովանդակություն
[Դուբայ, ԱՄԷ, 10 հուլիսի 2025 թ․]
Հուլիսի 10-ին Huawei ընկերությունը ներկայացրեց իր նոր ֆլագմանային սմարթֆոնների HUAWEI Pura 80 սերիան՝ համալրված նորարարական ֆունկցիաներով և առաջատար տեխնոլոգիաներով, որոնք նոր մակարդակի են հասցնում մոբայլ լուսանկարչության հնարավորությունները։
Խորհրդանշական դիզայն
Փայլուն կարմիր երանգով HUAWEI Pura 80 Ultra և HUAWEI Pura 80 Pro մոդելներն աչքի են ընկնում եզակի դիզայնով, որը բնական լույսի տակ ստանում է նուրբ փայլ։ HUAWEI Pura 80 Ultra-ի տեսախցիկի մոդուլները շրջանակված են ոսկեգույն օղակներով, որոնք ներդաշնակորեն միաձուլվում են սարքի ընդհանուր դիզայնին՝ խորհրդանշելով առաջընթացը և ընդգծելով սմարթֆոնի յուրահատուկ ոճը։
Պրոֆեսիոնալ նկարահանում
HUAWEI Pura 80 Pro-ի հեղափոխական տեսախցիկը՝ 1 դյույմանոց սենսորով և գույների ուլտրառեալիստիկ փոխանցմամբ, առավելագույնի է հասցնում լույսի կլանումը, ինչը թույլ է տալիս ստանալ հստակ, մանրամասն և գունեղ կադրեր՝ նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում։ Ուլտրատեսախցիկը փոխանցում է գույները մեծ ճշգրտությամբ՝ հնարավորություն տալով նկարել վառ և զարմանալիորեն հստակ գիշերային տեսարաններ։
HUAWEI Pura 80 Ultra-ում առաջին անգամ ներկայացված են մեծ սենսորով երկու տելեօբյելտիվներ, որոնք ապահովում են 3.7x և 10x խոշորացման հնարավորություն (zoom): Սա թույլ է տալիս ստանալ վառ պորտրետներ և խոշոր պլանով հստակ լուսանկարներ՝ տպավորիչ պերսպեկտիվով և տարածական էֆեկտով։
HUAWEI XMAGE թարմացված ֆիլտրերը, նորարարական տեխնոլոգիաները և մեծ սենսորով տելեօբյեկտիվը ապահովում են հստակ կադրեր անգամ խոշոր զումով և թույլ լույսի տակ։ Օրինակ՝ հնարավոր է նկարել գիշերային քաղաքի կենդանի և մանրամասն համայնապատկերը՝ ճշգրտությամբ վերարտադրելով ամեն դետալ՝ ճարտարապետական նուրբ տարրերից մինչև մեծածավալ շինություններ։
Թատերական ներկայացումների և համերգների նկարահանումը վառ գույներով փոխանցում է բեմի բոլոր մանրամասները, իսկ 4K տեսանկարահանումը օգնում է տալիս ստանալ տեսանյութեր, որոնք ստեղծում են կենդանի դիտման տպավորություն։
Արհեստական բանականության ինովացիոն հնարավորությունները
HUAWEI Pura 80 Pro և HUAWEI Pura 80 Ultra մոդելներն օժտված են խելացի կառավարման ֆունկցիայով, որն արագ հասանելիություն է ապահովում օգտատիրոջ նախընտրած հնարավորություններին, օրինակ՝ տեսախցիկին, լույսին կամ սմարթ ֆունկցիաներին։ Մատնահետքի ճանաչման թարմացված ալգորիթմը մեծացնում է սարքի պաշտպանվածությունը և ապահովում անվտանգ աշխատանք։ Արհեստական բանականության վրա հիմնված աղմուկի զտման նոր տեխնոլոգիան զանգերի ժամանակ առանձնացնում է խոսողի ձայնը և վերացնում ֆոնային աղմուկը՝ ապահովելով պարզ ու մաքուր հնչողություն երկու կողմերի համար։
Անգերազանցելի հզորություն և կատարողականություն
HUAWEI Pura 80 Pro և HUAWEI Pura 80 Ultra մոդելներն ունեն հզոր՝ 5170 մԱ*ժ մարտկոց, որը HUAWEI SuperCharge 100 Վտ լարային և HUAWEI SuperCharge 80 Վտ անլար լիցքավորման շնորհիվ ապահովում է երկար աշխատանք։ Հզոր մարտկոցը և արագ լիցքավորումը թույլ են տալիս օգտագործել սմարթֆոնն առանց ընդհատումների՝ չմտահոգվելով, որ մարտկոցի լիցքավորումը կարող է սպառվել անհարմար պահի։
Հուսալի ամրություն՝ ցանկացած իրավիճակում
HUAWEI Pura 80 Ultra սմարթֆոնում կիրառվում է երկրորդ սերնդի Kunlun Glass հարվածակայուն ապակի, որը 16 անգամ ավելի դիմացկուն է քերծվածքների, և 25 անգամ՝ ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների նկատմամբ[2]։ Այն ապահովում է բացառիկ ամրություն և դիմացկունություն՝ պաշտպանելով սմարթֆոնը վնասվածքներից նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակներում։
[1] HUAWEI SuperCharge 80 Վտ անլար լիցքավորման վահանակը վաճառվում է առանձին։
[2] Տվյալները ստացվել են Huawei-ի լաբորատորիայում՝ համեմատելով երկրորդ սերնդի Kunlun Glass հարվածակայուն ապակին սովորական ապակու հետ։ Սմարթֆոնն ունի բարձր ճշգրտությամբ աշխատող էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք զգայուն են արտաքին ազդեցության և ֆիզիկական գործոնների նկատմամբ, ուստի խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել այն գցելուց։
Մեկնաբանել