Կապանցին խեղդվել է Ողջի գետում
Երեկ` ժամը 17.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի Բաղաբերդ թաղամասում Ողջի գետը մարդ է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները գետից դուրս են բերել Կապանի բնակիչ` 1960 թ. ծնված Ա. Նավասարդյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել