HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատարը շրջվել և բռնկվել է Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին

Օգոստոսի 15-ին' ժամը 17.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին շրջվել և այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի ՊՆ2472Տ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը, շրջվել և բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' բեռ¬նատարի վարորդ' 1973 թ. ծնված Բենիամին Սարիբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել' 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը և առջևի անվադողերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter