Քամին ծառեր է շրջել Երևանում
Երեկ երեկոյան' ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ում' ճանապարհի երթևեկելի հատվածում, քամու հետևանքով ծառ է շրջվել: Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ծառը մասնատվել է և հեռացվել:
Ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 56 շենքի տանիքի ծածկը պոկվել և ընկել է ծառի վրա, ինչի հետևանքով ծառն արմատախիլ լինելով' թեքվել է գազատար խողովակի վրա, առկա է ծառի շրջվելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և վտանգը վերացվել է:
Ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցում ծառը շրջվել է ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նոր-Նորք վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել