HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ArCa-ի աշխատանքը վերականգնվել է, սակայն որոշ խնդիրներ դեռ կան

Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի փոխանցմամբ` 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է, և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։

«Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը։

Խնդրում ենք հետևել մեր էջերին՝ հավելյալ թարմացումների և համակարգի վերագործարկման տեղեկության համար։

Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և վստահության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter