HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա

Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել, որ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև հաշվետվությամբ ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման գործընթացները պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով։

«Արդյունքում՝ հաշվետվությունների վերլուծություններն ու տվյալների արխիվացումը կիրականացվեն ավտոմատացված եղանակով՝ կարճ ժամանակահատվածում և սահմանափակ ռեսուրսներով, կապահովվի թվային ծառայությունների մատչելիություն և համահունչ տվյալների հավաքագրում, կնվազի փաստաթղթաշրջանառության ժամանակը, կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, կձևավորվեն մեծածավալ, միատեսակ և տարածաժամանակային վերլուծությունների հնարավորություն ընձեռող տվյալներ, կբարելավվի քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացը։

Հնարավոր կլինի՝ ձևավորել մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա, վերլուծել աղտոտիչների տարածական կուտակումները, առավել ճշգրիտ գնահատել վնասակար ազդեցությունները՝ օբյեկտների նախագծման և տեղաբաշխման փուլում, ստեղծել կանխատեսման գործիքակազմ՝ համադրելով մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ցուցանիշները և հաշվետվություններով ներկայացված արտանետումների տվյալները»,- ասված է Կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter