HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված:

Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից մեկը նաև շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին չափիչ սարքերի փոփոխության ծրագիրն է։ Այս ծրագիրը շատ սպասված է, և մենք շատ ակտիվ աշխատել ենք մեր գործընկերների հետ՝ երեխաների համար նորագույն տեխնոլոգիական լուծում ապահովելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ ընդլայնվել է նաև դեղորայքի ապահովման ցանկը՝ գլյուկոզա, այլ գլյուկոն դեղամիջոց:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս կապահովվի մինչև 10 տարեկան երեխաներին սարքերի տրամադրումը, հաջորդիվ նախատեսվում է նման ծրագիր իրականացնել նաև մինչև 18 տարեկանների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter