HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընդդիմությանը ոչ ոք չի խանգարում մասնակցել ՏԻՄ ընտրություններին. Ահարոն Ադիբեկյան

ՀՀԿ-ն ղեկավարում է Հայաստանի 915 համայնքներից 636-ում: Երկրորդ ցուցանիշն այս հաշվարկով ԲՀԿ-ինն է` 71 համայնքի ղեկավար, ՀՅԴ-ն ղեկավորում է 45, իսկ ՕԵԿ-ը 22 համայնքներում, 2 համայնք կա, որտեղ ղեկավարները ՀՀՇ-ից են, մնացած` չնչին մասը անկուսակցականներ են:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում, որոնք կանցկանցվեն 700 համայնքներում, իշխող կուսակցությունը ներկայացել է 632 թեկնածուով: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` ՏԻՄ ընտրությունները և համայնքներում ներկայացուցչություն ունենալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նախագի ընտրություններից առաջ ոտքերի տակ ամուր հող ունենալու համար: Սակայն այդ առիթը չի օգտագործում ընդդիմությունը` առավել մեծ կարևորություն տալով ավելի խոշոր ընտրություններին` խորհրդարանական և նախագահի:

Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահումն ընտրական գործընթացում դիցաբանության արդյունք է, այլ ոչ թե իրականություն, և որ ոչ ոք չի խանգարում ՀԱԿ-ին կամ «Բարգավաճին» հանդես գալ իրենց թեկնածուներով: Վերջիններս ուղղակի թերագնահատում են ՏԻՄ ընտրությունների պոտենցիալը: «ԲՀԿ-ն հայտարարում է, որ ունի 400 հազար անդամ, բայց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը ներկայանում է 57 թեկնածուով, մի՞թե այդ կուսակցությանն ինչ-որ մեկը կարող է արգելել առաջադրել 400 թեկնածու»,- հավելեց Ադիբեկյանը և օրինակ բերեց Գերմանիայի փորձը, որտեղ «Կանաչների» կուսակցությունը սկզբնական շրջանում հաջողություններ էր ունենում միայն փոքր համայքներում, այնուհետև դարձավ իշխող կոալիցիայի անդամ, իսկ մեզ մոտ բոլորը ցանկանում են միանգամից նախագահ դառնալ:

Մեկնաբանություններ (2)

Լոռեցի
......ՀՀԿ-ն ղեկավարում է Հայաստանի 915 համայնքներից 636-ում: Երկրորդ ցուցանիշն այս հաշվարկով ԲՀԿ-ինն է` 71 համայնքի ղեկավար, ՀՅԴ-ն ղեկավորում է 45, իսկ ՕԵԿ-ը 22 համայնքներում, 2 համայնք կա, որտեղ ղեկավարները ՀՀՇ-ից են, մնացած` չնչին մասը անկուսակցականներ են....: 915- 636- 71-45-22-2 = 149 !!! Ըստ մաթեմատիկոս Ահարոն ՍՈՒՏ-իբեկյանի հաշվարկների 149 -ը 915-ի չնչին մասն է: Բա որ ասում են լավ «նկարիչ» է, միամիտ լոռեցիներս չենք հավատում... Ինչ ուզում է, այն ել գրում ու նկարում է: Մարդը հո սոված չի մնալու...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրա մյուս ԿԱՐԵՎՈՐ պատճառն էլ այն է,որ Հայաստանի ներկա վարչա-տարածքային բաժանումը ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ երկրի/մարզերի զարգացմանը. ընդհակառակը` օգնում է օլիգարխային կլանին միայն : Ես արդեն տարբեր անգամ ասել եմ,որ Հայաստանը պիտի բաժանել առավելագույնը 5 ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ մարզերի` ԸՆՏՐՈՎԻ Մարզային Խորհրդով ու ԸՆՏՐՈՎԻ մարզպետով: Մինչև սա չիրականանա,ես ՉԵՄ հավատում, որ մարզերը ցեխից դուրս կգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter