
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 27-ի ցերեկը 28-29-ին աստիճանաբար կբարձրանա։
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը , 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Մեկնաբանել