HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն մինչ օգոստոսի 18-ն ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների դիմումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ ընդունում են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:

«Դաuընթացներին կարող են մաuնակցել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները` իրենց կողմից ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակների հիման վրա:

Դասընթացներին և ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում:

Դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21Ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am

Դիմումները պետք է ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին համապատասխան:

Քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումի ձևը պետք է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) և պետք է կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Դիմումում նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ (այն լրացնելու համար պետք է դիմել ԿԸՀ ՏՏ և ՏՎ վարչություն (+374) 10-56-31-29, գործարկողի անվանում և գաղտնաբառ ստանալու դիմումի ձևը՝ այստեղ)։

Մարզերում դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են սեպտեմբերին և հոկտեմբերին, Երևան քաղաքում՝ նոյեմբերին և դեկտեմբերին:

Դասընթացների անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո՝ հայերեն լեզվով, թեստային գրավոր եղանակով:

Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձնագրի կամ նույնականացման քարտի առկայության դեպքում:

Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դասընթացների անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 10-54-35-06, (+374) 10-56-31-29 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter