HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունների նախաշեմին Արևածագում լարված իրավիճակ է

Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ Օրբել Սուքիասյանը կեսօրվա այրող արևի տակ իր սեփական սերմազտիչով  արևածագցիների ցորենն  էր զտում: Նա ասաց, որ ինքը «վափշե»  քաղաքականությամբ չի զբաղվում. «էս տեխնիկան իմն ա, սրանով իմ ընտանիքի հացի փողն եմ աշխատում»: Օրբելը  տեղյակ էր Արևածագի գյուղապետի առաջադրված 4 թեկնածուների մասին  և թվարկեց թեկնածուների անունները: Օրբելից տեղեկացանք, որ այս տարի ցորենի գործը Արևածագում նույնպես լավ չի եղել:  

Նրա կարծիքով` Արևածագը  չի զարգանում. «Մենակ գյուղապետով գյուղը չի կարա զարգանա,  կառավարությունը պիտի գյուղին կարգին նայի»,- ասաց նա:

Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի մասին էլ Օրբելն ասաց. «Մարդ կա, որին չիմ սիրեն, մինը սիրում ա, մինը չի սիրում»:

Արևածագցիներից շատերը  Օրբելի նման գյուղատնտեսական  անբերանպաստ տարվա իրենց հոգսերով չեն ապրում: Նրանք գործը թողած` թշնամական մթնոլորտում  միմյանց դեմ արդեն մարտնչում են սեպտեմբերի 9-ին կայանալիք  գյուղապետի ընտրությունների համար:  Գյուղամիջի տաղավարում նստած արևածագցիները  գյուղապետի թեկնածուների մասին «Հետքի» հարցը լսելուն պես խուճապի մատնվեցին: Նստածներից մի քանիսը նույնիսկ արագ հեռացան տաղավարից. «Չորս հատ թեկնածու ունենք, չգիտեմ ովքեր են, գործող գյուղապետը հլա նաղդ ա»,- ասաց Ռազմիկ Հովհաննիսյանը:

Նստածներից Արարատ Հովհաննիսյանը, ով գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի եղբայրն էր,  ասաց. «Չորս թեկնածուներ են, իհարկե, լավ է, որ շատ են, տոչնի չգիտեմ` ովքեր են»:

Երբ դեմքով շրջվեցի դեպի տաղավարում նստածներից մեկը,  նա պոռթկաց. «Ինձ էդ հարցը պետք չի տալ, գնա գյուղապետին ասա, մեկ էլ իրա տեղակալներին»:

«Ինչո՞ւ, Ձեզ  որպես ընտրող չե՞ն հետաքրքրում թեկնածուները»,- հարցրի նրան:

«Գործ չունեմ ես: Փողը տուր` ընտրեմ: Դու քեզ հմա ուզում ես գեղապետ դառնաս, ես էլ անփող քեզ ընտրիլ տեմ, հա», -ասաց արևածագցի տղամարդը, ով հրաժարվեց հայտնել ազգանունը, իսկ լուսանկարելիս դեմքով շրջվեց:

Արևածագի գյուղապետարանի հաշվապահ Ռուզանը բացատրեց, որ  ընտրությունների հետ կապված գյուղում ահավոր վիճակ է ստեղծվել. «Այս օրերին  մարդիկ վախենում են միմյանց հետ խոսել: Այդ պատճառով էլ գյուղամիջում անտեղյակ են ներկայացել»,- ասաց նա:  

Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա Բաղդասարյանն էլ «Հետքին»  հայտնեց, որ գյուղապետի թեկնածու են առաջադրվել 4 արևածագցիներ: Նրանցից  2-ը` այդ թվում  գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը  և Պավլիկ Մելիքսեթյանը Հանրապետական կուսակցության անդամ են: Թեկնածու Սամվել Սարգսյանը  ԲՀԿ անդամ է, իսկ  Արկադի Հովհաննիսյանը անկուսակցական է:  

Արևածագի գյուղապետ և գյուղապետի թեկնածու Արթուր Հովհաննիսյանին «Հետքին» չհաջողվեց հանդիպել գյուղում: Աշխատակազմի ղեկավարը հեռախոսով ճշտեց, որ  նա Վանաձորում է, մարզպետի ընդունարանում սպասում է ընդունելության:

Թեև մինչև աշխատանքային օրվա ավարտը Արևածագում էինք, սակայն գյուղապետը չվերադարձավ գյուղապետարան, իսկ գյուղապետարանում աշխատանքն ավարտվեց և դռները փակվեցին ժամը 16:00-ին:  Արևածագում  գրանցված է 900 բնակիչ, փաստացի բնակվում է մոտ 800 -ը,  գյուղը 620 ընտրող ունի, որից 150-ը բացակայում է գյուղից. «Ընտրություններին սովորաբար մասնակցում են  450-470 ընտրողներ»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Հաշվապահ Ռուզանն էլ ասաց, որ 4 տարի առաջ գյուղապետի նախկին ընտրություններին ԲՀԿ-ական Սամվել Սարգսյանը 25 ձայնի տարբերությամբ է պարտվել գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանին. «Սարգսյանները Արևածագում մեծ ազգ են»,- բացատրեց Ռուզանը:

Սամվել Սարգսյանին հանդիպեցինք Արևածագի փողոցներից մեկում: Նա հրաժարվեց մեզ հետ զրուցել. «Հա, ժամանակը կգա, զրից կանենք: Հմի չեմ կարալ: Չէ, չեմ ուզում խոսել, որ ժամանակը գա, ես կգամ Ձեզ մոտ:  Ես ԲՀԿ-ն եմ ներկայացնում: Ես կգամ Ձեզ մոտ, մենք կզրուցենք: Ես էս գյուղի ամեն ինչն էլ գիտեմ: Դուք նախ գյուղի թերությունների մասին իրանից հարցրեք, նոր ես կասեմ»,- ասաց ԲՀԿ-ի  թեկնածուն:  

Հեռախոսով մեզ հետ զրույցում հանրապետական Պավլիկ Մելիքսեթյանն  ասաց, որ ինքնառաջադրմամբ է դարձել գյուղապետի թեկնածու: Նա գյուղի բոլոր հիմնախնդիրները չլուծված համարեց. «Գյուղում ընդհանուր մթնոլորտը շատ վատ է, այդ պատճառով էլ առաջադրվել եմ գյուղապետի թեկնածու: Եվ դա իրա մեղքով ա»,- գյուղապետ Արթուր Հովանիսյանին մեղադրեց  թեկնածու Պավլիկ Մելիքսեթյանը:  Արևածագի փողոցներում շրջելիս գյուղացիները տեղեկացրին, որ թեկնածու Սամվել Սարգսյանը ԲՀԿ-ի օժանդակությամբ արդեն  ընտրողներին դիզվառելիք է բաժանում:  Չխոսող թեկնածուին այլևս չկարողացանք գտնել պարզաբանում ստանալու համար:   

Արևածագցի Դուրմիշ Դավթյանը գտնում է, որ ընտրություններին Արևածագում ամենքը մի ձևի են վերաբերվում. «Գյուղի վիճակը լավն էլել չի, ըլիլ էլ չի»:  Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի և արևածագցիների հարաբերության մասին Դուրմիշն ասաց. «Ով գիտի: Մինը սիրում ա, մինը չէ: Գեղապետը մնի հմա լավ ա, մնի հմա չէ:  Էս պուճուր գեղըմը 4 թեկնածու չտեր ըլիլ:  Կարան մի 2-ն էլ դնեն: Էսքան չի կարելի, հետն էլ ժողովրդից նեղանում են: Լարված վիճակ է գյուղում»,- ասաց Դուրմիշ Դավթյանը:

Երկար որոնումներից հետո մեզ հաջողվեց հանդիպել նաև գյուղապետի անկուսակցական թեկնածու Արկադի Հովհանիսյանին: 

Նա ասաց, որ մասնագիտությամբ անասնաբույծ է, զբաղվում է հողագործությամբ և մեղվաբուծությամբ: Երկու հեկտար  հող է մշակում: Ասաց, որ Արևածագի հիմնախնդիրները շատ են. «Իմ նախընտրական ծրագրերն արդեն պատրաստել եմ ընտրողներին ներկայացնելու համար: Գյուղի վերին թաղերում խմելու ջրի խնդիր ունենք: Արևածագը ոռոգման ջուր ունի, սակայն բոլորին չի բավարարում»,- ասաց  թեկնածուն:  Արկադին Արևածագի առաջնահերթ խնդիրը, այնուամենայնիվ, համարեց գյուղի անմիաբանությունը. «Սա  մեր գյուղի ամենակարևոր հարցերից մեկն է:  Եթե  մենք կարողանանք  միահամուռ լինել,  անպայման գյուղի համար շատ հարցեր կլուծենք»,- ասաց նա:  

Արկադին  գտնում էր, որ դա  չի կարելի միայն գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի անձով պայմանավորել, քանի որ գյուղի լարվածությունը միշտ էլ եղել է: Թեկնածուն   գյուղապետ ընտրվելու սպասելիքներ ուներ «Էս գյուղը իմ ընտանիքն է,  յուրաքանչյուր անդամ էլ իմ ընտանիքի անդամներից մեկն է:  Գյուղապետ կընտրվեմ, չեմ ընտրվի, բոլորի ցավը և ուրախությունը իմն եմ համարում և փորձում են նրանց հետ ինչ-որ ձևով կիսել»,- ասաց  Արկադի Հովհաննիսյանը:  Անմիաբան և 4 մասի բաժանված Արևածագում  սեպտեմբերի 9-ին գյուղապետի լարված ընտրություններ են սպասվում: 

Մեկնաբանություններ (6)

kardacox
eeeees inch anxelq kara lini mard@,vor chuzena nkati te incha katarvum ir shurj@ u misht vatin dzqti............
Ղաչազանցի
Ղաչաղանցիները իրենց գլխին խելք ունեն իրենք գիտեն ում պիտի ընտրեն, ստեղ ով ինչ ուզում գրում է վոնց ուզում մեկնաբանում է ..... ընտրուտթյուներից հետո կերեվա ինչ մակարդակով է անցել եվ ընտրվել արժանին: Հարգելի տիկին Փարեմուզյան ամսի 10-ին համեցեք եվ կտեսենք ղաչաղանցիների ընտրած թեկնացուն օվ է եվ ինչ մակարդակ ունի,, վոչ թե բառացի օվ ինչ ասի նուն ձեվ մի քանիսն ել ձեր կողմից ավելացրած մի քանիսին ել պակասացրած ներկայացնեք հանրությանը......
henc inqna....
հարգելի ու իմ շատ սիրելի գյուղացիներ ջան ես չեմ ուզում որ ընտրություններից հետո ոմանք թշնամանան ..... ուղղակի բոլորով համախմբված ընտրեք մեկ մարդու ով գյուղի մարդա ու անհանգստանումա գյուղի մասին.... գյուղապետ դառնալը չի հարցը ձեր ցավը տանեմ կարևորը գյուղի մասին մտածելնա... գյուղացու խնդիրները հասկացող օգնող կամեցող ձեռք մեկնող...... ոչ թե սեփական անձի համար մտածի....... ինձ բոլորտ ել ճանաչում էք.... ես գյուղում չեմ ապրում բայց անհանգստանում եմ գյուղի համար.....
ՂԱՉԱՂԱՆՑԻ
HARGELI TIKIN PAREMUZYAN DUQ INDZ CHEQ TESEL,, ARAVEL EVS HARC CHEQ TVEL,, DZER ENTADRUTYNNERI MECH SXALVUM EQ,, DUQ EL LORECI EQ U DUQ EL NUIN BARBARIC EQ OGTVUM,, INCHI DZER TRVAC HARCERN EL NUIN KERP BARBAROV GRUM??? ES CHEM PASHTPANUM 4 TEKNACUNERIC EV VOCH MEKIN,, CHORSN EL IRANC ARAVELUTYNNERN EL UNEN TERUTYNERN EL..........
Ընթերցող
Ղարաբաղցու ասած. հողեմ ձեր կլօխը, թե դուք երկիր կսարքեք: Ամոթ է, ամոթ: Լավ է մարդ գետինը մտնի, քան համագյուղացուն խաբի: Հավաքվեք, սթափվեք, մի կարգին ղեկավար ընտրեք, մի հալալ կաթնակերի, քանի տարի եք ապրելու, որ գող ու ավազակին կուլ եք գնում: Ինչ կուսակցություն, ինչ բան, լրիվ հեչ արեք ու մի մարդ ընտրեք իրար հետ գյուղը ղեկավարեք: Թող էտ ընտրված մարդն էլ իր սրբություններով երդվի, որ նորմալ կծառայի: Հենց տեսնում եք լավ չի աշխատում շլինքիցը բռնեք դուրս քշեք, ասեք այ անբարոյականից ծնված մենք քեզ ընտրեցինք, որ մեզ խաբես? Ղոչաղ կացեք, վախիլ միք, ազատ ապրեք, նամուսով ու թասիբով ապրեք:
POXOS
ES INCH E JOXOVURD XAYTARAKUTYUN...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter