
Գորիսի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 09։00-ից մինչև հուլիսի 30-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փող. 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 1-16 շենքերի, Ավանգարդ 1-ին, 2-րդ և 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների, Սարյան 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել