HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի վերահսկողություն են իրականացրել Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում (ք Երևան, Սիլիկյան խճ 37/5)։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։

«Վերահսկողության ընթացքում պարզել են, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են, ինչի կապակցությամբ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ տեսուչները «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգման ընթացքում պարզել էին, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter