HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լոռվա կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։

Լաբորատոր հետազոտության արդյունքներ

  • «Պանիր Լոռի» ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), 
  • «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», 
  • «Հատիկավոր կաթնաշոռ» արտադրատեսակի նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու(C16:0) լաուրինաթթու(C12:0), օլեինաթթու(C18:1) միրիստինաթթու(C14:0), լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու(C14:0), կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին և «ԱՑԽՄ», 
  • «Սերուցք» ապրանքատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ», 
  • «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը` «կաթնայուղի զանգվածային մաս» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ

  • կաթի հավաքման սառնարանների տեղակայման շինության կառուցվածքը չի ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը տարածք (սառեցման համակարգերը տեղադրված են դրսում),
  •  առաստաղն անհարթ է և ապահովված չի եղել մասնիկների թափվելուց, պաշտպանված չի եղել բորբոսի առաջացումից,
  • արտադրական շինության հատակի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 
  • տեղամասից տեղամաս տանող միջանցքների և արտադրական տեղամասերի պատերն անհարթ են եղել, դռան կողքերը՝ քանդված,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների մակերեսները եղել են անհարթ, քերծվածքներով, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված: 

Վարչական պատասխանատվության միջոցներ

  • կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,
  • սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ,
  • տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիրեր,
  • հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter