20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու` Ստավրոպոլի երկրամասից
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։
Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել