HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։

Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։

Խորհրդակցության ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

Մեկնաբանություններ (1)

sveta
Անջատեք ձայնը և պարզապես դիտեք այս մարդու աչքերի արտահայտությունը: Վախ, վազվզող աչքեր, ճշմարտությունը թաքցնող աշակերտի հայացք: Սյունիքի ինչ լինելը Հայաստանի համար սահմանել է Գ. Նժդեհը: Այդ սահմանումը ուժի մեջ է: Ձեր 'անհեռատես, անունակ ու անկարող' թիմը բացի քանդելուց, զրոյական մակարդակի հասցնելուց, նշաձողեր իջեցնելուց այլ բանի ընդունակ չէ: Ձեր իսկ ընտրած, հռչակած գործիքներն են (հա չմոռանամ բանտիկով չագուչը): Ղրաղ քաշվեք, բանիմացները փրկեն Հայաստանը: Եթե տխուր չլիներ պատկերը, կծիծաղեի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter