HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։

«Հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստին արձանագրված հարցերը քննարկելու նպատակով։

Քննարկմանը բարձրաձայնվել են վայրի կենդանիների առանց թույլտվության պահման իրավական խնդիրները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը՝ ներառյալ կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցումը, թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացները, պատասխանատվության սահմանումը։

Մասնակիցները կարևորել են ոլորտում ներգրավված պետական, մասնավոր և գիտակրթական հաստատությունների միջև գործնական համագործակցության ընդլայնումը՝ ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեղ մշակման գործում, որը կապահովի կենդանիների բարեկեցությունը, կենսաբազմազանության պահպանումը և միջազգային ստանդարտների պահպանումը։

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի կենդանաբանական այգու, «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներ»,- ասված է ԲԸՏՄ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԲԸՏՄ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter