HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվել է հիմնանորոգված «Զեյթուն» մշակութային կենտրոնը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով կահավորված իր դռները կբացի սաների առջև:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, վարչական շրջաններ կատարվող պարբերական շրջայցերի շրջանակում քաղաքապետը քանիցս անձամբ այցելել ու հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կահավորվել են համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ վերազինվել են անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բեմի ներկա կահավորումը հնարավորություն է ընձեռում ինչպես պարային և թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:

«Զեյթուն» մշակութային տան վերաբացման առիթով շնորհավորելով վարչական շրջանի բնակիչներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թամանյանական եզակի այս կառույցը այսուհետ լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին.

«Մշակույթի այս օջախը կծառայի ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին, այլ ամբողջ Երևանի արվեստասեր փոքրիկներին: Մեծն Թամանյանի նախագծած շենքն այսօր կանգուն է, վերանորոգված և մենք հանձնելու ենք այն մշակութային կրթություն ստացող մեր սերունդներին: Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի ծրագրերում մշտական ուշադրության կենտրոնում են մշակութային օջախները: Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ  իրականացնենք մշակութային օջախներում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում:  Վստահեցնում եմ բոլոր երևանցիներին, որ այս ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, քաղաքային իշխանությունն օր ու գիշեր աշխատելով կհասնի իր նպատակին»,- շեշտել է քաղաքապետը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մշակույթի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

Հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա կրկնապատկել անգամ եռապատկել խմբակներ հաճախող երեխաների թիվը:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter