HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

Հուլիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։

Կառավարության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին։

«Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ միգրացիոն իրավիճակի փոփոխման միտումների և դրանց արդյունքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսանկյունից ծագող ռիսկերի վերաբերյալ։

Արձանագրված խնդիրների արդյունավետ հասցեագրման նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասված է Կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter