Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն
ՔՊ-ական Սարիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրեն:
Հիշեցնենք՝ Մինասյանը Գյումրիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն էր, այժմ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է:
«Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը:
Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը:
Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի:
Մեծ պատիվ եմ համարում իմ ներդրումն ունենալ ոլորտի կայունացման գործընթացում:
Վստահ եմ՝ սպառողը կարճ ժամանակ անց զգալու է այն դրական փոփոխությունները, որոնց հասնելու ենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մինասյանը։
Լուսանկարը՝ Սարիկ Մինասայանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել