HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 2-ին Երևանում գրանցվել է նոր ջերմաստիճանային ռեկորդ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41.9°C։

«Սա նոր ռեկորդ է տվյալ օրվա համար, մինչ այդ առավելագույնը կազմել էր +40.8°C, որը արձանագրվել էր 2000 թվականին։

Մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները.

  • Արենի` 42.6°C
    (40°C` 2011թ.),
  • Երևան` 41.9°C
    (40.8°C` 2000թ.),
  • Արտաշատ` 40.9°C
    (40.7°C` 2011թ.),
  • Ապարան` 33.5°C
    (32.2°C` 2000թ.):

Շոգ եղանակային պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունն օրվա ամենաշոգ ժամերին, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ և արևապաշտպան ակնոց»,- նշվում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter