HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։

«Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք արտասահմանյան գործընկերների հետ: 2003 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած առաջին համաժողովի ընթացքում ընդունվել է Ալմաթիի գործողությունների ծրագիրը, իսկ 2014 թվականին Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ Վիեննայի գործողությունների ծրագիրը (2014-2024)։

Այս նախաձեռնությունները կարևոր դեր են խաղացել տարանցիկ պետությունների առևտրատնտեսական խնդիրների մեղմման և ենթակառուցվածքների զարգացման գործում։

Թուրքմենբաշիում կայանալիք երրորդ համաժողովի օրակարգում ընդգրկված են տարանցիկ ու տրանսպորտային կապերի զարգացման, թվային փոխկապակցվածության ընդլայնման, կլիմայական կայունության ամրապնդման, տնտեսական դիմացկունության բարձրացման և միջազգային ներդրումների խրախուսման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter