HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: 

«Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ չվճարելու դեպքում առաջացող հետևանքների մասին, մասնավորապես՝ վերջիններս նախազգուշացվել են ՎԻՎ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված տուգանքների չափերի վերաբերյալ:

Ծառայության աշխատակիցներն ուղևորներին հորդորել են վճարումները կատարել ըստ ավագանու որոշման սահմանված ձևաչափերի։

Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։

Ուղևորափոխադրման վճարները չվճարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter