Գետերը վարարել են
Երեկ` ժամը 09:05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով վնասվել է Վայոց ձորի Գետափ գյուղը սնուցող խմելու ջրի մոտ 3 մ հատված ջրագիծը: Եղեգիսի վարարման հետևանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող մոտ 3 հա մշակովի հողատարածքներ, նաև Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Նույն օրը` ժամը 22:55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիսի վարարման հետևանքով ողողվել են Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը և 1000 քմ պտղատու այգին:
Դեպքի վայրում է եղել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ավտոճանապարհը ողողման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի, ողողումը շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի:
Երեկ` ժամը 19:30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գավառա գետի վտակը վարարել է և ջրածածկման վտանգ է սպառնում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ափամերձ հողատարածքներին:
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային վարչության փրկարար ջոկատը:
Մինչև ժամը 21:15-ը փրկարարների և գյուղացիների համատեղ ուժերով ամրացվել են գետի հունի պատերը և ափապատնեշները: Ժամը 21:30-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել