«Հայկական ժամանակ». ձերբակալեցին
Նախորդ գիշեր ձերբակալվել են Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին՝ Վոլոդյա Դալլաքյանը, և մի երիտասարդ՝ Համբարձում Հովհաննիսյանը: Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քաղաքապետի թեկնածուի որդին մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ: Երեք օր առաջ Մասիսում կրակոցներ են հնչել. Դալլաքյանը պնդում է, որ իր որդու տան վրա հարձակում է եղել, իսկ որդին պաշտպանվել է: Միջադեպն էլ, ըստ նրա, հրահրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, և դա կապ ունի սեպտեմբերի 9-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունների հետ:
Երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում Մուրդյանը հերքել էր իր առնչությունը միջադեպին: Ըստ Դալլաքյանի՝ ոստիկանություն էր տարվել նաև իր մյուս որդին, ում, սակայն, հետո ազատ են արձակել:
Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն «ՀԺ» թղթակցին ասել է, որ եթե արդար ընտրություն չընթանա, ինքը դիմելու է Սերժ Սարգսյանին:
Մեկնաբանել