HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Նոթեյշնս փառատոն (լուսանկարներ)

Երկու շաբաթ տևած ինտենսիվ հետազոտություններից, ձայնային փորձարկումներից և համագործակցային ստեղծագործություններից հետո, Նոթեյշնս լաբորատորիա #1-ն ամփոփվեց Նոթեյշնս փառատոնով (Notations Festival)։

Փառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 2-3-ին՝ ներկայացնելով լաբորատորիայում մշակված ամեն ինչ՝ ինստալյացիաներ, ձայնային փորձարկումներ, ներկայացումներ և տարատեսակ այլ ձևաչափեր։ Բոլոր ստեղծագործությունները որոնք հնչում էին փառատոնի ընթացքում, ստեղծվել են Նոթեյշնս լաբորատորիայի անցկացման օրերին։

Լաբորատորիայի հիմքում ընկած է Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան, որն առաջին անգամ թվայնացվել է Armenian National Music-ի կողմից՝ հատուկ այս նախագծի համար։ Այն ծառայել է որպես մեկնարկային կետ՝ լսողության, հետազոտության և կոլեկտիվ գործընթացի միջոցով գեղարվեստական գործելակերպը վերաիմաստավորելու համար։

Փառատոնը տեղի էր ունենում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում։ Փառատոնին մասնակցում էր շուրջ 80 տեղացի և միջազգային արտիստ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter