HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Մհեր Սեդրակյանի քրոջ որդին հայտնվել է ազատության մեջ

Երեկ «Հրապարակը» տեղեկացավ, որ Թոխմախի Մհերի՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդու կալանքի սանկցիան փոխվել է, և նա ազատ է արձակվել: Դատախազության միջնորդությամբ կալանքի սանկցիան փոխվել է երաշխավորությամբ. ԱԺ երկու ՀՀԿ-ական պատգամավորի՝ Արմեն Մխիթարյանի՝ Մխիկի, և Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի երաշխավորությամբ Արման Բադալյանը հայտնվել է ազատության մեջ:

Մհեր Սեդրակյանի քրոջ որդին պարբերաբար հայտնվում է այս կամ այն սկանդալային պատմության մեջ: Նրա անունը կապվում էր հունիսի 22-ին Էրեբունի համայնքի Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ Սուրեն Զորոյանի սպանության գործի հետ, ով հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է և հայտնի է «Բիճ» մականունով: Թեև ձերբակալության առիթն ապօրինի զենքն էր:

Արման Բադալյանի անունը շրջանառվում էր նախկինում կատարված մի քանի հանցագործություններում ևս: Նրան կալանավորել էին հուլիսի 7-ին: Մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 և 235 հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, պահելը, իրացնելը, փոխադրելը, կրելը):

Մեկնաբանություններ (2)

Galust
Ապրեն ՀՀԿ-ի պատգամավոր-ախպերությունը....< Լավ > տղերքը ընտրություններին մեզ պետք են գալու
Gegham
TEROVIN TERNN E TAREL ANTERIN GEL@.........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter