HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի ահազանգ Վաղարշապատում. փրկարարները շենքից տարհանել են 7 քաղաքացու

Օգոստոսի 6-ին՝ ժամը 06։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ 07։39-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով․ փրկարարները շենքից տարհանել են 7 քաղաքացու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter