
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։
«Սերդար Բերդիմուհամեդովը, ողջունելով Հանրապետության նախագահին, շնորհակալություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցության համար:
Իր հերթին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին հրավերի և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել