HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանցիները բողոքում են. արդարադատության նախարարը համաձայնել է ՄԻՊ-ի առաջարկներին

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակը Իջևան քաղաքի բնակիչների կողմից ստացել է բազմաթիվ բողոքներ «Իջևանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած զգալի չափերի հասնող պարտքերի վերաբերյալ։

Բազմաթիվ բնակիչներ ստացել են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթով ծանուցագրեր՝ ընկերության նկատմամբ բնակարանների մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման վճարների պարտքերի վերաբերյալ, որոնց առաջացման մասին չեն տրվել հավելյալ տվյալներ և պարզաբանումներ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ներկայացված պարտքի գումարներն առաջացել են Իջևան համայնքի ավագանու ամենամյա ընդունած «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման ոչ օրինաչափ պահանջներից։

Պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման օրինաչափության խնդիրը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտեր հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարությունից հայտնել են, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից Իջևանի համայնքի ղեկավարին առաջարկվել է վերացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter