Մեղադրվում է ՊԵԿ աշխատակցի անվան տակ խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի՝ որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու և այդկերպ խարդախությամբ խոշոր գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից, 2012թ. հունվարից մինչև հունիսի 29 ընկած ժամանակահատվածում 9 տարբեր անձից վերցրել է գումարներ՝ 1-2 ժամից կամ մի քանի օրից վերադարձնելու պատրվակով և հափշտակել խաբեությամբ վերցրած խոշոր չափերի գումարները:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել