HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկական ընկերությունը կչափի Հայաստանի հեռուստալսարանը

Այսօր՝ օգոստոսի 7-ին Մեդիայի Ինդուստրիալ կոմիտեն և հնդկական Inditronics Media Private Limited տեխնոլոգիական ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել հեռուստատեսային վարկանիշների չափման ոլորտում համագործակցության մասին:

«Այս նախաձեռնությունը ժամանակի հրամայականն է, որի անմիջական մասնակիցն են լինելու հեռուստաընկերություններն ու գովազդային գործակալությունները»,- նշված է հուշագրի ստորագրման մասին Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կոմիտեն վստահեցնում է, որ 10-ամյա փորձով եւ Հնդկաստանի ավելի քան 110 քաղաքներում գործող Inditronics Media-ն կերաշխավորի ճշգրիտ, թափանցիկ և արժանահավատ տվյալների վրա հիմնված չափումներ, ինչը կնպաստի միջազգային բրենդների գովազդային արշավների ավելացմանը հայկական  շուկայում, որն էլ իր հերթին  կնպաստի  մեդիադաշտի  առողջ զարգացմանը: «Իսկ հավաքագրված տվյալները ոլորտի ներկայացուցիչները կկարողնան օգտագործել ինչպես մեդիա պլանավորման գործընթացում, այնպես էլ գովազդային ռազմավարությունների մշակման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուշագրի ստորագրման միջոցառմանը մասնակցել են մեդիա ոլորտի, գովազդային գործակալությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ըստ Ինդուստրիալ կոմիտեի՝ Inditronics Media Private Limited ընկերության տեխնոլոգիական ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս իրականացնել իրական ժամանակում մոնիտորինգ ավելի քան 836 միլիոն դիտողների վարքագծի նկատմամբ՝ ընդգրկելով տարբեր սոցիալ-տնտեսական խմբեր և լեզվական շերտեր, իսկ լուծումները ընդգրկում են թե՛ ավանդական հեռուստատեսությունը, և թե՛ OTT հարթակները, խելացի հեռուստացույցները և քրքիչ սարքերով դիտումը, ապահովելով հաճախորդներին ամբողջական և կիրառելի մեդիա չափման տվյալներով։ 

Հեռուստաչափումների ոլորտի խնդիրների եւ այս հուշագրին նախորդած իրադարձությունների մասին «Հետքի» հոդվածը՝ առաջիկայում։

Լուսանկարները՝ Ինդուստրիալ կոմիտեի

Գլխավոր լուսանկարում՝ Inditronics Media Private Limited-ի  հիմնադիր տնօրեն Քեշավ Վիշնու Շինդեն եւ Մարգարիտ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter