Մեկ օրում օձերը խայթել են երկու մարդու
Երեկ` ժամը 18:15-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Դավիթ Ղազարյանը:
Նույն օրը Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժ.16.05-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Թամարա Հարությունյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` բժիշկները երկու տուժածի առողջական վիճակն էլ գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել