Հայաստանը և ԱՄՆ-ը կնքել են փոխըմբռնման 3 հուշագիր
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ նշել է, որ նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
- Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
- Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին։
Հիշեցնենք, որ այս հուշագրերը ստորագրվել են երեկ երեկոյան Սպիտակ տանը Թրամփ-Փաշինյան երկկողմ հանդիպման ժամանակ, որին հաջորդել էր նաև Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպումն ու երկու երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքումը։
Լուսանկարը՝ AP գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել