HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին դիվանագիտական ձեռքբերման համար։

Նախարարներն ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: 

Կողմերը նաև նշել են, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչը կարևոր ներդրում է խաղաղության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Լուսանկարը՝ TRT Haber-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter