HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կան տուժածներ և մեկ զոհ

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «Opel», «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևորին` շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter