
Հորդանանի թագավորը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։
Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II–ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։
Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել