
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդում է, որ օգոստոսի 11-16-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 11-ի երեկոյան, 12-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 11-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը, 12-ին աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով:
Մայրաքաղաքում օգոստոսի 11-12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մեկնաբանել