HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում են փոխհատուցել «Մարտի 1»-ի բռնության զոհերին տրամադրված 670 մլն դրամը 

2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի բողոքի ցույցերին հաջորդած իրադարձությունների բռնության զոհերին եւ նրանց հարազատներին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամը, Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից։

2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։  Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել։

Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում` բողոք արտահայտելու ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների առնչությամբ։ 

Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չէին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամեն օր հանրահավաք էին անում, հանդիպման վայրը Ազատության հրապարակը և հարակից այգին էին:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, 9-օրյա բողոքի ցույցից հետո Ազատության հրապարակում ոստիկանական գործողություն իրականացվեց, հրապարակը մաքրվեց բոլոր ցուցարարներից և փակվեց: Ցուցարարների և ոստիկանական ուժերի բախման հետևանքով զոհվեց 10 մարդ։

Նշված պաշտոնյաները մեղադրվում են նաև 2008թ. Սահմանադրական կարգը տապալելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter