
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է համաձայնել ռազմաճակատի սառեցմանը. The Daily Telegraph
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի դաշնակիցներին հայտնել է, որ հավանական է համարում մարտական գործողությունների դադարեցումը և արդեն իսկ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջումը։ Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։
Ընդ որում, Զելենսկին, որը Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումից առաջ բանակցություններ է վարել եվրոպական առաջնորդների հետ, ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի Թրամփի որևէ առաջարկ, եթե այն ենթադրում է ուկրաինական որևէ այլ տարածքի նկատմամբ վերահսկողությունից հրաժարում։
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, այդպիսի դիրքորոշումը նշանակում է, որ Ուկրաինան համաձայն է ռազմաճակատի սառեցմանը։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Զելենսկին հույս ունի հուսալի երաշխիքներ ստանալ սպառազինության մատակարարման տեսքով, ինչպես նաև Կիևի համար ստեղծել ուղիներ ՆԱՏՕ-ին անդամակցության մասով։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Ալյասկայում։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կհամաձայնվի հրադադարին այն դեպքում, երբ Ուկրաինան Ռուսաստանին կփոխանցի Դոնեցկի մարզի մեկ երրորդը, որը շարունակում է մնալ Կիևի վերահսկողության ներքո։ Նախագահ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «իր տարածքները նվիրել» Ռուսաստանին։
Եվրոպացի պաշտոնյաները, իրենց հերթին, WSJ-ին հայտարարել են, որ եթե Ուկրաինան Ռուսաստանին հանձնի Դոնեցկի մարզի ողջ տարածքը, ապա ռուսական զորքերը պետք է դուրս գան Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բռնազավթված տարածքներից։
Լուսանկարը՝ Paolo Giandotti via Reuters
Մեկնաբանել