Համերգը կայացել է. Ռաբաթում բացվել է Շարլ Ազնավուրի աստղը
Երեկ պաշտոնավոր հանդիսությամբ բացվեց Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտնվող բերդը, որի տարածքում արդեն մեկ տարի է, ինչ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ:
Ռաբաթի բերդի բացման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ինչպես նաև այլ նախարարներ ու պաշտոնյաներ: Ախալցխա էր ժամանել նաեւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
Բերդի բացման պաշտոնական արարողությանը հետեւեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մեկ ժամից ավել տեւած համերգը: Համերգի ավարտին, ի պատիվ Շառլ Ազնավուրի, բերդի տարածքում բացվեց նրա աստղը:
Միջոցառումը ավարտվեց շքեղ հրավառությամբ: Այս մասին հայտնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել