HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքը մերն է»-ն ձևավորեց ընտրությունների վերահսկման կենտրոն և էթիկայի հանձնաժողով

«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության 16-րդ ժողովում, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, քննարկվեցին քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16-ին, Գյումրու կինո «Հոկտեմբերի» սրահում նախաձեռնության թիմային թեկնածուների նախընտրական միացյալ ծրագրի շնորհանդեսի հարցերը:

Որոշվեց այդ շնորհանդեսին հրավիրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների` մտավորականների, Գյումրու քաղաքապետի և ավագանու անդամության բոլոր թեկնածուներին, լրագրողներին, նախաձեռնության անդամներին:

Ժողովում հիմնվեց Ընտրությունների համակարգող կենտրոն` շտաբ, որին անդամագրվեց 18 հոգի, սկսվեց վստահված անձանց հավաքագրումը, և հայտարարվեց, որ արդեն 150 ակտիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնել լինելու այս քաղաքացիական նախաձեռնության թեկնածուների վստահված անձինք ընտրություններում:

Հետևելով նախնական պայմանավորվածությանը՝ հիմնվեց Գյումրու ավագանու անդամության թեկնածուների և ավագանու անդամների վարքականոնի հսկման Էթիկայի հանձնաժողով, որի անդամներ ընտրվեցին Սեյրան Մարտիրոսյանը, Թամարա Յայլոյանը, Արթուր Էդարը, Հրաչ Գալստյանը և Ալեքսան Տեր-Մինասյանը (թեկնածուներն չեն):

Հանձնաժողովը մինչև սեփական աշխատանքային կանոնակարգը մշակելը որոշվեց, որ որոշումները կայացնում է առնվազն 3 քվեով, բոլորը, ինչպես նախաձեռնության անդամները, այնպես էլ այլ շահագրգիռ անձինք ազատ են նախաձեռնությունից Գյումրու ավագանու թեկնածուների կողմից վարքականոնի խախտումներ նկատելու դեպքերում գրավոր դիմել Էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով հետազոտել ենթադրյալ դեպքերը:

Հանձնաժողովը պարտավոր է բոլոր գրավոր բողոքների վերաբերյալ եզրակացությամբ հանդես գալ, ինչը ենթակա է լինելու հրապարակման: Բացի դրանից՝ որոշվեց, որ Էթիկայի հանձնաժողովն ազատ է վարքականոնում լրացումների և փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել նախաձեռնության ընդահանուր ժողովին:

16-րդ ժողովում որոշվեց նաև օգոստոսի 20-ին՝ ժամը 12-ին, 14-ին, 16-ին, 18-ին, նախաձեռնության անդամների հետ հանդիպումների հրավիրել Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին` քննարկելու քաղաքի զարգացման փոխադարձ պատկերացումները: Հրավերները օգոստոսի 16-ի հասցվել են թեկնածուներին: Հրավերներն ընդունելու դեպքում՝ հանդիպումների տեղի և ժամակարգի մասին կլինի լրացուցիչ հաղորդում:

Ժողովի վերջում երիտասարդ կամավոր երաժիշտները նախաձեռնության ժողովականներին ներկայացրին նախաձեռնության երգի նախնական ձայնագրությունը և որոշ դիտողություններից հետո խոստացան հաջորդ նիստին ներկայացնել լրամշակված տարբերակը:

«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter