
«Փաստորեն». Ալիեւի կեղծիքները հայերի ու Շուշիի մզկիթների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 4-ին հերթական կեղծիքն է տարածել հայերի մասին: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ցույց տալով օկուպացված Շուշիի շենք-շինությունները՝ Ալիեւն ասել է, թե իբր հայերն ամբողջովին քանդել են քաղաքի 17 մզկիթներից 16-ը, մեկն էլ մասամբ են քանդել:
Սա՝ այն դեպքում, երբ Շուշիի իսլամական կառույցներից մի քանիսը, այդ թվում՝ գլխավորը՝ Վերին մզկիթը, ինչպես նաեւ դրան կից մեդրեսեն, վերանորոգվել են հենց հայերի ջանքերով:
«Փաստորենի» այս թողարկման մեջ անդրադառնում ենք հայերի եւ Շուշիի մզկիթների մասին Ալիեւի վերջին ստերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել