
Կալանավորվել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արշակունյաց պողոտայում ձերբակալվել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:
«Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգվածով գլանակ:
Երկուսն էլ ներկայացվեցին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվեց նրանց տեղադրած մեկ փաթեթ` սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում` մեթամֆետամին:
Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նաև աշտարակցու վարած «Օպելը». հայտնաբերվեց 91 փաթեթ «Սփայս»` ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին:
Օգոստոսի 12-ին խուզարկություն կատարվեց նաև աշտարակցու տանը. հայտնաբերվեց կանեփի 77 թուփ:
39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել