HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստաաշտարակի մոտ գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

Դատախազությունից հայտնում են, որ Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը:

«Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով 5 հողատարածք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, բոլոր 5 հողատարածքներն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված վերոնշյալ տարածքներում անտառ հիմնել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter