HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քայլեր են ձեռնարկվել խաղային գործունեության ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

Կառավարությունից հայտնում են, որ սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը։

«Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 28.07.2025թ. «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 670-Լ որոշմամբ ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում պետք է հայտարարի Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթ։ Սահմանվել է նաև, որ օպերատորի առաջին ընտրությունն անցկացվում է որակի և արժեքի վրա հիմնված ընտրության գնահատման եղանակով։

Կարգավորման նպատակն է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորում՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար: Որոշման ընդունմամբ ապահովվում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպելու և անցկացնելու՝ օրենսդրությանը համապատասխանող, թափանցիկ, մրցակցային և կանխատեսելի մեխանիզմների կիրառումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետ կարգավորմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Ուզում եմ ավելացնել, որ այս հարցը տարեսկզբից գտնվում է Կառավարության աշխատանքային քննարկումների առանցքում: Վարչապետի հանձնարարությամբ, մի շարք խորհրդակցություններ ենք ունեցել: Արդեն նշվեց, որ սա այն ոլորտն է, որ պետական բյուջեի եկամուտների զգալի մասնաբաժին է ապահովում: Համապատասխանաբար արդյունավետ վարչարարությունն այն կարևոր հարցերից մեկն է, որին պետք է ձգտել: Առ այսօր իհարկե հաշվետվողական մեխանիզմները փորձել են այնպես կարգավորել դաշտը, որ հնարավորինս ամբողջական հայտարարագրում տեղի ունենա, և հարկերը վճարվեն իրական տնտեսական գործունեության արդյունքներից, բայց նաև նշվեց, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում երկրորդ բաղադրիչը, որը մարդկանց եկամուտների հարկման բաղադրիչն է»»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter