
Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։
«Նոր կարգավորումները նախատեսում են՝
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր,
- 14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում,
- Քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում,
- Օդի աղտոտվածության մոդելավորման և կանխատեսման գործիքակազմ,
- Վնասակար նյութերի սահմանային և նպատակային արժեքների, սահմանային արժեքների թույլատրելի գերազանցումների ցուցանիշների հստակ սահմանում՝ կարևորելով մարդու առողջության վրա վնասակար նյութերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցությունները։
Այս քայլը կնպաստի մթնոլորտային օդի պահպանման պետական քաղաքականության արդիականացմանը և հանրային առողջության բարձր մակարդակի ապահովմանը»,-ասված է հաորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել