HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. 2 զոհ, 3 վիրավոր

Օգոստոսի 17-ին հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները և 1961 թ. ծնված Սևակ Բաղդասարյանի և 1983 թ. ծնված Մարինե Բադալյանի դիակները:

Պարզվել է, որ նույն օրը Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս Սևակ Բաղդասարյանի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

Պատահարի հետևանքով Սևակ Բաղդասարյանը և ուղևորուհի Մարինե Բադալյանը տեղում մահացել են, իսկ 3 ուղևորները տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում այսօր ԱՄԵՆԱԿՈՐԾԱՆԻՉ 2 ուժերն են. 1-հանքարդյունաբերություն, 2- ճան.երթևեկության ԿԱԹՎԱԾԱՀԱՐ վիճակը: Երկիրը ստրկացրած ու բռնաբարող օլիգարխային մաֆիայի ատամանները ամենը տասնյակ հոր գների մեքենաներ ունեն,իսկ աղքատության ճիրաններում հազիվ գոյատևող Հայաստանցիների մեծ մասը հազար 50 տարվա ՔՐՔՐՎԱԾ մեքենաներով են դեռ ստեղ ու դեղ գնում: Եթե սրան գումարենք ԼԿՏԻ,ԼՈՊԱԶ ու ՀԱԲՐԳԱԾ օլիգարխների,օլիգարխների լակոտների ու օլիգարխների վասալների ամեն կանոնի վրա թքած ունենալը, ու ՓՈՂԻ համար ՄՈՐՆ էլ ծախող ճան.երթ. ոստիկանության ԾԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ու վախվորած անպրոֆեսիոնալիզմի աստիճանը,ապա կլինի այն ինչ որ կա:..................................................................Տարեկան կտրվածքով ԵՐԻՏՀԱՅ օլիգարխները մոտ 1 մլրդ դոլար են դուրս սաղացնում Հայաստանից: Այդ ՓՈՂԻ ԿԵՍՈՎ ամեն ճանապարհի վրա արագաչափ սարքեր ու նմանատիպ միջոցներ կարելի էր տեղադրել: 'Վարորդական Իրավունք' տալն էլ մյուս ՅՈՒՂՈՏ բիզնեսն է: ԱՄԵՆ ԻՆՉ բիզնես է Հայաստանում- սկսած եկեղեցուց մինչև մանկամսուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter